Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.
1.Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0211-0032 և 07-004-0211-0033 կադաստրային ծածկագրերից 0,01744 հա բնակավայրերի նշանակության այլ և 0,02756 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի:
2. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0211-0032 և 07-004-0211-0033 կադաստրային ծածկագրերից 0,04500 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2022LW7NWL) քաղաքացի Խաչիկ Հայկի Միքայելյանի (ծնված 1977 թվականի հունվարի 21-ին) կողմից ինքնակամ կառուցված 67,60 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
3. Օրինականացնել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0211-0032 և 07-004-0211-0033 կադաստրային ծածկագրերից 0,04500 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022LW7NWL) ինքնակամ կառուցված շինությունը:
4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0211-0032 և 07-004-0211-0033 կադաստրային ծածկագրերից 0,04500 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:
5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Խաչիկ Հայկի Միքայելյանին։