Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4334-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2022 թվականի N 4334-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1. Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 07-029-0027-0005 կադաստրային ծածկագրից 0.00844 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:

2. Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 07-029-0027-0005 կադաստրային ծածկագրից 0.00844 հա հողամասի վրա (չափագրման տվյալների մուտաքագրման ծածկագիր 2022M2RQDK) քաղաքացի Սանասար Զաքարի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված 84.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3. Օրինականացնել Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 07-029-0027-0005 կադաստրային ծածկագրից 0.00844 հա հողամասի վրա (չափագրման տվյալների մուտաքագրման ծածկագիր 2022M2RQDK) ինքնակամ կառուցված շինությունը:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 07-029-0027-0005 կադաստրային ծածկագրից 0.00844 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Սանասար Զաքարի Ավետիսյանին։

6.Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 31-ի <<Գույքը որպես համայնքային սեփականություն ճանաչելու և օրինականացնելու մասին>> N 3027-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 107

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner