Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Շաղիկ Ժորժի Ղահրաման Գարդ Աբադի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0584-0225 կադաստրային ծածկագրի տակ գտնվող գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Մայրի թաղամաս, 7-րդ փողոց, 17 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: