Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշման՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի նվիրատվությամբ հանձնել Նաիրի համայնքի Զովունի գյուղի խմելու ջրի մատակարարման համար ձեռքբերված պոմպը (տեխնիկական պայմանները կցվում են):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |