Սիրելի՛ հայրենակիցներ,
Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:
2021 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա խաչքարի օծման սրբազան արարողությունը, որի ավարտին կկատարվի նաև հոգեհանգստի կարգ։
Արարողությունը կնախագահի և խաչքարը կօծի Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Եկեք միասնական աղոթքով, խնկարկությամբ և խոնարհումով հարգենք մեր ազգի նահատակ զավակների սուրբ հիշատակը։