Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ջեմմա Սարդարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/07/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/08/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նաիրի համայնքը վաղը՝

 

Բազմաբևեռ  արդյունավետ տնտեսություն ունեցող  համայնք է, որը հաջողությամբ բեռնաթափել է մայրաքաղաքի արտադրական ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական գրավիչ պայմաններ՝ ստեղծարար քաղաքացու արժանապատիվ բնակության և արարչության համար։

 

Կարևորելով համայնքի բնակչին՝ որպես ամենաառաջնային բարեկեցության օղակ՝ համայնքում ստեղծված միջավայրը  ամենագրավիչն ու ամենահարմարավետներից մեկն է, որտեղ հանցավորությունը, արտագաղթը, այլասերվածությունը, գործազրկությունն ու կոռուպցիան  այլևս հնարավոր է հանդիպել միմիայն համայնքի արխիվում՝ հին հոդվածներում ու թերթերի համարներում։

 

Համայնքի տնտեսության առաջատար ճյուղերից է տրիկոտաժի արտադրությունը։ Այս ոլորտում համայնքի ունեցած բազմաչարչար փորձը, գումարվելով տեղում ստեղծված նորարարական տեխնոլոգիաներին, ստեղծում է բարձր մրցակցություն ունեցող արտադրանք ինչպես երկրի ներսում, այնպես էլ  երկրից դուրս։

 

Մայրաքաղաքին մոտ լինելը, գեղատեսիլ բնությունը, բազմաթիվ բնական և մարդածին հուշարձանների առկայությունը,  տուրիզմի արժեշղթայում սննդի, գիշերակացի, երթուղիների ու ժամանցի ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր ձեռնարկությունների առկայությունը խթանել է էկո, արկածային և ուտեստային տուրիզմի զարգացումը համայնքում։

 

Զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և բարձր տեխնոլոգիաների արտադրությունը։  Այս արտադրություններում առաջնային արտադրանքներ են այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները, ջեռուցման համակարգերը և գյուղատնտեսության մեջ օգտագործվող ավտոմատացման համակարգերը, որոնք լայնորեն օգտագործվում են համայնքում և համայնքից դուրս։

 

Համայնքը զուգահեռաբար զբաղվում է ինտենսիվ գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։ Ստացված բերքը ամբողջությամբ համայնքում վերամշակվում է՝ վերջնական սպառողին մատակարարելով էկոլոգիապես մաքուր, որակյալ և սերտիֆիկացված արտադրանք։ Համայնքում գործող ժամանակակից մեքենատրակտորային կայանը մեծապես ազդում է գյուղատնտեսության արդյունավետության աճին։

 

Համայնքի ենթակառուցվածքները ամբողջությամբ վերանորոգված են, մեծ ուշադրություն է դարձվում տնտեսական դաշտի ակտիվացմանը նպաստող ենթակառուցվածքների զարգացմանը։

 

Համայնքում գործում են բազմաթիվ կրթական հաստատություններ (այդ թվում՝ նախադպրոցական) և ուսումնական կենտրոններ, որոնց հիմքում ժամանակակից կրթական մեթոդներ են ընկած։  Նախադպրոցական և միջնակարգ կրթության հետ ակտիվ համագործակցում է ՏՏ ոլորտը՝ պրակտիկ պարապմունքների, գիտափորձերի և լաբորատորիաների միջոցով։

 

Համայնքում գործող թատրոնը մեծ ճանաչում ունի ՀՀ-ում։

Առավել մանրամասն կից փաստաթղթում՝

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (547.4ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Նաիրի համայնքի ավագանու 15․04․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․03․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․02․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 18․01․2024թ․արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 19․12․2023թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 13․11․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 12․10․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 12․09․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու 10.07.2023թ. արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 26․05․2023թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․05․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 14․04․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․02․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18․01․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․12․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․11․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 13․10․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 27․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 08․08․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․07․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 29․06․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 31․05․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 19․04․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 10․03․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 25․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 07․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 21․01․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 23․12․2021թ․
Նաիրի համայնքի նորընտիր ավագանու նիստ 20․12․2021թ․
Հարկային պարտավորությունների առցանց ծառայություն
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 14․10․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 24․05․2021թ․
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner