ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-1).
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-2).
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-3).
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-4)․
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և հողաշինության բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-5)․
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-6)․
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-7).
8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի գնումների բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-8).
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-9).
10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի պետի տեղակալ (ծածկագիր՝ 2․2-1).
Մրցույթները կկայանան 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1), հեռ. 0224 2-22-04:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 10-ը։