Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Հովհաննես Յանիկյանի լիազորված անձ Տիգրան Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովհաննես Յանիկյանի լիազորված անձ Տիգրան Ղազարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 71/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես, Յանա Յանիկյաններին և Լիանա Շիրոյանին պատկանող 07-029-0026-0079 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19042021-07-0033) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հովհաննես Յանիկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: