Այսօր: Կիրակի, 26 Հունվարի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 780
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.19 Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ամանորյա ուղերձը
Եղվարդ խոշորացված համայնքի հարգելի՛ քաղաքացիներ¸շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:Թող գալիք՝ 2020 թվականը մեր պետության¸ մեր ժողովրդի համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: Թող գալիք տարին բոլորիս ընտանիքներին բերի սեր և համերաշխություն¸ առողջություն¸ երջանկություն և բարօրություն¸ և թո՛ղ իրականանան մեր բոլորի բարի ցանկություններն ու սպասելիքները:Խոշորացումից հետո Եղվարդ համայնքում իրականացվել են բազմաթիվ կապիտալ ծրագրեր¸ համայնքի բոլոր բնակավայրերում կատարվել է բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված մեծածավալ աշխատանք: Այդ թվում՝Համայնքի ողջ վարչական տարածքում կատարվել են փողոցային լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներԻրականացվել ... Մանրամասն
19.12.19 Ձմեռային զորակոչը Եղվարդում
Այսօր առավոտյան Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից ՀՀ Ազգային բանակ ճանապարհեցին Եղվարդի տարածաշրջանից 40 նորակոչիկների: Նրանց ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, ընկերներ: Համայնքապետարանի կողմից կազմակերպվող և արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը մասնակցում էին Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Բաղրամյանը, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար գնդապետ Գ. Տիգրանյանը, ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հ. Թումանյանը, Եղվարդի տարածաշրջանի գյուղապետեր և վարչական ղեկավարներ: Համայնքի ղեկավարը և գնդապետ Բաղրամյանը բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթեցին տղաներին՝ յուրաքանչյուրին նվիրելով խորհրդանշական ... Մանրամասն
04.12.19 Մասնակցություն <<Մցխեթա-2019>> համերգ-փառատոնին

Եղվարդի <<Նանի Դանս>> պարային խումբը 2019 թվականի նոյեմբերի 22-ին Եղվարդի համայնքապետարանի աջակցությամբ մասնակցեց Վրաստանում կայացած <<Մցխեթա-2019>> միջազգային համերգ-փառատոնին։ Աղջիկների գեղեցիկ և հեզաճկուն ելույթների շնորհիվ խումբը հրավեր ստացավ մասնակցելու նաև հաջորդ փառատոնին։ Կազմակերպիչների աջակցությամբ խմբին հնարավորություն ընձեռվեց իրականացնելու շրջայց Վրաստանի տեսարժան վայրերում։

2019 թվականի նոյեմբերի 24-ին խումբը պատվոգրերով վերադարձավ հայրենիք։ 

12.11.19 ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Եղվարդի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում տեղի ունեցավ Եղվարդի Քաղաքացիների սպասարկ­ման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող <<Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում>> ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի­նան­սավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։Միջոցառմանը ներկա էին ՀՀ ... Մանրամասն
11.11.19 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկում
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 16։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ: Օրակարգում Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումն էր։ Լսումները վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Ներկա էին խոշորացված համայնքի վարչական տարածքների ղեկավարները, համայնքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններ, ավագանու անդամներ, բնակիչներ: Եղվարդ համայնքում բյուջեն արդեն երկրորդ տարին է, կազմվում է ծրագրային ձևաչափով, որի ընտրությունը պայմանավորված է ծախսերի կատարման արդյունավետությամբ և վերջնական արդյունքների ստացմամբ:Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Թելուշ Հովհաննիսյանը ... Մանրամասն
12.10.19 Մարզային շաբաթօրյակ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզում հայտարարված մարզային շաբաթօրյակին միացավ նաև Եղվարդ խոշորացված համայնքը: Վաղ առավոտից համայնքի բոլոր վարչական տարածքներում մեկնարկեցին մաքրման և աղբահանման մեծածավալ աշխատանքներ, որոնց մասնակցում էին պետական և ոչ պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների աշխատակիցները և համայնքի բնակիչները: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ: Մաքրվեց և բարեկարգվեց համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքը, զբոսայգին, խաղահրապարակը:
Համայնքում մաքրման աշխատանքները համակարգվում էին համայնքապետարանի կողմից: Ներգրավված էր անհրաժեշտ տեխնիկա:

08.10.19 Մեր լավագույն դաստիարակը
Հոկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական համերգ և մրցանակաբաշխության արարողություն։ Շնորհակալագրեր, պատվոգրեր և խրախուսական նվերներ ստացան բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ ուսուցիչներ, դաստիարակներ և տնօրեններ։ 35 մանկավարժներ ստացան համակարգիչներ։ Հպարտությամբ պետք է նշենք, որ պարգևատրված մանկավարժների շարքում էր Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի վաստակաշատ դաստիարակ Սեդա Քոչարյանը, ով Կոտայքի մարզպետարանի կողմից առաջադրվել էր որպես մարզի լավագույն դաստիարակ: Տիկին Սեդան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի՝ կրթության, դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, մանկավարժական, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Եղվարդ համայնքի ավագանու նիստ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner