Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահան Հենրիկի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահան Հենրիկի Գևորգյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 1/18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0386-0003 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի մարտի 11-ին N CPP0-0001-1603 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել փափուկ կահույքի արտադրամասի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։