Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մելսիկ Թոռնիկի Նազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մելսիկ Թոռնիկի Նազարյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Խանջյան 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0080-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2050386) իրականացնել անասնագոմը օժանդակ շինության վերակառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մելսիկ Թոռնիկի Նազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: