Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտյոմ Մանվելի Հովհաննիսյանի լիազորված անձ Քնարիկ Մարգարյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 14-րդ նրբանցք, 1-ին փակուղի, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտյոմ Մանվելի Հովհաննիսյանին պատկանող 07-029-0176-0079 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05082025-07-0093) բնակելի տան, օժանդակ շինությունների, լողավազանի, հենապատի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արտյոմ Մանվելի Հովհաննիսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: