Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գեղամ Նորիկի Ասատրյանի լիազորված անձ Զարեհ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գեղամ Նորիկի Ասատրյանի լիազորված անձ Զարեհ Ղարիբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գեղամ Նորիկի Ասատրյանին պատկանող 07-004-0139-0031, 07-004-0139-0033 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի մարտի 17-ին N ՇԹ/803/4170-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։