Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրազդան Անտոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրազդան Անտոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 18-րդ նրբանցք, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռիմա, Հրազդան, Արմինե, Անահիտ և Աշխեն Անտոնյաններին պատկանող 07-053-0038-0011 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12092023-07-0010) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրազդան Անտոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: