Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 10-ին Գևորգ Ռազմիկի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Մարգարիտ Նիտալյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Գյուղ Քասախ, Վ․ Սարգսյան 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Ռազմիկի Հակոբյանին պատկանող 07-065-0027-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20236MPXCM) առկա 2012 թվականին ինքնակամ կառուցված 269.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 623468 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: