Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Զովունի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել հետևյալ արտոնությունները.
1) <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Զովունի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ներում վճարի 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների (մեկ երեխայի համար) կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված զինվորական ծառայողների ընտանիքների երեխաների համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 25-ի <<Եղվարդ համայնքում տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 36 որոշումը: |