Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 29-ին Գևորգ Բորիսի Ավշարյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Բորիսի Ավշարյանին պատկանող 07-029-0215-0098 կադաստրային ծածկագրի 0,0239 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Քաղաքացի Գևորգ Բորիսի Ավշարյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 1605077 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: