Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սուրիկ Եղիազարյանի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 2-րդ փողոց, 21/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուրիկ Արշակի Եղիազարյանին պատկանող 07-004-0143-0035 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25052023-07-0130) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սուրիկ Եղիազարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: