Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՋԻ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Վասիլյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՋԻ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Վասիլյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՋԻ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0063-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 21042025-07-0050) իրականացնել բնակելի տների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ՋԻ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: