Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0157-0012 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0․0505 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 8-րդ փողոց, 54 հողամաս․
2) 0․0300 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 8-րդ փողոց, 54/1 հողամաս․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: