Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Րաֆֆի Ապաճեանի լիազորված անձ Իսահակ Ներսիսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 1-ին նրբանցք, 13/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Րաֆֆի Ապաճեանին և Թալին Կէօքճեանին պատկանող 07-029-0258-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04022025-07-0165) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Րաֆֆի Ապաճեանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: