Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արման Գևորգի Մալխասյանի լիազորված անձ Կարեն Պողոսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արման Գևորգի Մալխասյանին պատկանող 07-059-0029-0007 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112024-07-0160) բնակելի տների, լողավազանների, ամառային խոհանոցների, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արման Գևորգի Մալխասյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: