Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սարկիս Արտինի Արուշի լիազորված անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 12-րդ փողոց, 13-րդ նրբանցք, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սարկիս Արտինի Արուշին պատկանող 07-004-0582-0291 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21082025-07-0006) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սարկիս Արտինի Արուշին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: