Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ քաղաքի մի խումբ բնակիչների կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը այն ինքնակամ զբաղեցրած չորս ընտանիքներին անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

Հիմք ընդունել այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը դիմումատու բնակիչների կողմից զբաղեցվել է ապօրինի կերպով, չկան խորքային ուսումնասիրություններ շինության վթարայնության, ինչպես նաև այն զբաղեցրած ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, նաև այն հանգամանքը, որ համայնքում առկա են նմանատիպ այլ ինքնակամ զավթումների դեպքեր և հարցը պահանջում է ընդհանուր միասնական իրավաչափ մոտեցում, նշված կառույցն անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելը ներկա փուլում համարել ոչ նպատակահարմար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner