Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4419-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 4419-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,  հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Կորյուն Վարազդատի Վասիլյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով  հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.

1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կորյուն Վարազդատի Վասիլյանին պատկանող 07-029-0231-0251 կադաստրային ծածկագրի 0,0499 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կորյուն Վարազդատի Վասիլյանին պատկանող 07-029-0231-0251 կադաստրային ծածկագրի 0,0499 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։

3. Կորյուն Վարազդատի Վասիլյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3370254 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner