Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Անդրանիկ Արսենի Արսենյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Անդրանիկ Արսենի Արսենյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 13-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անդրանիկ Արսենի Արսենյանին պատկանող 07-029-0028-0040 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 29042025-07-0229) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Անդրանիկ Արսենի Արսենյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: