Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Իզոլդա Ռաֆիկի Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Իզոլդա Ռաֆիկի Դանիելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի փողոց, 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0016-0023 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03012024-07-0078) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Իզոլդա Ռաֆիկի Դանիելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: