Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Արմենի Ասպոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Արմենի Ասպոյանի դիմումը և հաստատել գյուղ Զովունի, 1-ին փողոց, 114 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0105-0006 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի մարտի 28-ին N CPP0-0001-2026 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել ցուցասրահի, վարչական շենքի, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։