Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Գարեգինի Ունուսյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, 65-1/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06082018-07-0021) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Սամվել Ունուսյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: