Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Ռոբերտի Գյոնջյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Ռոբերտի Գյոնջյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 3-րդ նրբանցք, 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0101-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 01062022-07-0064) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Ռոբերտի Գյոնջյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: