Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովհաննես Աշոտի Թոփալյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովհաննես Աշոտի Թոփալյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մովսես Բ Եղվարդեցու թաղամասի 2-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0033-0003 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12012024-07-0177) իրականացնել բնակելի տան, պարսպի, լողավազանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հովհաննես Աշոտի Թոփալյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: