Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարինե Բալաբեկի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարինե Բալաբեկի Ստեփանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 33 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0201-0062 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 15032024-07-0249) իրականացնել չորանոցի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարինե Բալաբեկի Ստեփանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: