Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ելենա Վասիլիի Ալեքսանդրովայի դիմումը գյուղ Զովունի, 24-րդ փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0059-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 18062015-07-0020) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Ելենա Վասիլիի Ալեքսանդրովային կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: