Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ
1. Բավարարել Հայկ Դերենիկի Դավթյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 2-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-020-0066-0026 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22082023-07-0180) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հայկ Դերենիկի Դավթյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: