Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռոբերտ Անրիի Մարությանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռոբերտ Անրիի Մարությանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Զորավար Անդրանիկի փողոց, 4-րդ նրբանցք, 6/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռոբերտ Մարությանին և Նաիրա Նահապետյանին պատկանող 07-065-0118-0066 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14092023-07-0109) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռոբերտ Անրիի Մարությանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: