Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1202
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1202

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն  Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ մասի,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի   և  22.1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի,  հիմք ընդունելով Աշոտ Հապեթնակյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ. 

1. 07-004-0098-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Հապեթնակյանին պատկանող հողամասին և շինություններին տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, N 113/1:

2. Քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, N 113/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Լենդրուշի Հապեթնակյանին պատկանող 07-004-0098-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում 1970 թվականին ինքնակամ կառուցված 440.5 արտաքին մակերեսով բնակելի տունը, 43.7 քմ արտաքին մակերեսով գոմը, 28.5 քմ ծածկոցը, 3.4 քմ պարիսպը  ճանաչել օրինական անվճար կարգով:

3. Քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, N 113/1 հասցեում գտնվող Աշոտ Լենդրուշի Հապեթնակյանին հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցված 15.6 քմ մակերեսով ծածկոցը ճանաչել օրինական: 

4․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 32760 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

 5. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և հասցեավորման մասին> N 1093 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 74

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner