Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռաֆայել Եղիազարի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռաֆայել Եղիազարի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշ 8-րդ փողոց, 34/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0110-0048 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09102023-07-0103) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռաֆայել Եղիազարի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: