Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Պարսամ Պարգևի Էլիզբարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Պարսամ Պարգևի Էլիզբարյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Օղակաձև 1-ին փողոց, թիվ 11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0134-0052 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 29-ին N CPP0-0000-6364 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, օժանդակ շինության, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։