Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ
1. Բավարարել Լևոն Դերենիկի Ղալեչյանի դիմումը գյուղ Քասախ, Մուշ թաղամաս, 4-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0099-0047 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08052020-07-0108) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Լևոն Դերենիկի Ղալեչյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: