Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի սեպտեմբերի 9-ին «ՊՐԻՄԱՌՈՍԱ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Ահարոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.«ՊՐԻՄԱՌՈՍԱ» ՍՊԸ-ին տրամադրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Աշտարակի խճուղի, 139 հասցեում գտնվող, 07-004-0459-0034 կադաստրային ծածկագրի հողամասում ջերմոցային տնտեսություն կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 26-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 4089-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: