Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գարիկ Ադիբեկի Մովսիսյանի դիմումը քաղաք Եղվարդ, Զորավար Անդրանիկի թաղամաս, 4-րդ փողոց 24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 12042019-07-0072) բնակելի տան, պարսպի, ծածկոցի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Գարիկ Մովսիսյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: