Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Օնիկ Ալբերտի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Օնիկ Ալբերտի Գրիգորյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 28-րդ փողոց, 10/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Օնիկ Ալբերտի Գրիգորյանին և Անուշ Գագիկի Սարգսյանին պատկանող 07-029-0076-0047 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01032022-07-0125) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Օնիկ Ալբերտի Գրիգորյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: