Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լևոն Բասոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Լևոն Բասոյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի փողոց, 18-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ, Տիգրան և Լևոն Բասոյաններին պատկանող 07-053-0038-0003 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հուլիսի 12-ին N CPP0-0000-7298 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։