Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2023 թվականի նոյեմբերի 2-ին Գագիկ Գիշյանի և Լուսինե Խուրշուդյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Գագիկ Գիշյանին և Լուսինե Խուրշուդյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի խճուղի, 1/93 հասցեում գտնվող, 07-053-0325-0068 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 7-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 5494-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: