Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Դավիթ Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Դավիթ Աշոտի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ, Այգեգործական թաղամաս, 4 փողոց, թիվ 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0602-0004 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 10042014-07-0002) իրականացնել բնակելի տան, քարե պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Դավիթ Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: