Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Քնարիկ Կառլենի Եդիգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Քնարիկ Կառլենի Եդիգարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 40 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0026-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05042023-07-0132) իրականացնել ամառային խոհանոցի, սանհանգույցի, պարսպի, լողավազանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Քնարիկ Կառլենի Եդիգարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: