Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Հասմիկ Վաղինակի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Վաղինակի Բաղդասարյանին պատկանող 07-029-0220-0101 կադաստրային ծածկագրի 0,1791 հա հողամասից 0,04 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Վաղինակի Բաղդասարյանին պատկանող 07-029-0220-0101 կադաստրային ծածկագրի 0,1791 հա հողամասից 0,04 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Հասմիկ Վաղինակի Բաղդասարյան կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2668320 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: