Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռաֆայել Արայի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռաֆայել Արայի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ․ Նժդեհի թաղամասի 2-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0244-0047 կադաստրային ծածկագրի հողամասում 2020 թվականի հուլիսի 22-ին N 147 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։