Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գոհար Սերգեյի Մելիքսեթյանի լիազորված անձ Արշակ Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գոհար Սերգեյի Մելիքսեթյանի լիազորված անձ Արշակ Կարապետյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 12-րդ փողոց, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գոհար Սերգեյի Մելիքսեթյանին պատկանող 07-004-0583-0368 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 11072025-07-0017) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գոհար Սերգեյի Մելիքսեթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: