Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ
1. Բավարարել Գրիգոր Ազատի Մելքոնյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 9-րդ նրբանցք, 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0059-0029 կադաստրային ծածկագրերի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04122023-07-0119) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գրիգոր Ազատի Մելքոնյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: